National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
28.03.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ժնեւում հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
1 / 7

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ժնեւում՝ Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքի շրջանակում, մարտի 27-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ:

Արա Բաբլոյանը բարձր է գնահատել հայ-կիպրական եղբայրական հարաբերությունները՝ ընդգծելով, որ երկու ժողովուրդներին կապում են պատմամշակութային, հոգեւոր եւ արժեհամակարգային ընդհանրություններ, որի վառ վկայությունը դեռեւս 1975 թ-ին Կիպրոսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու փաստն է: ԱԺ նախագահը երախտագիտություն է արտահայտել 2015թ. ապրիլի 2-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւի միաձայն ընդունման համար: Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման եւ կանխարգելման գործում:

Նշելով, որ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ խորհրդարանական հարաբերությունները վերջին տարիներին համատեղ ջանքերի շնորհիվ որակական նոր մակարդակի են հասել՝ Արա Բաբլոյանն ընդգծել է երկու օրենսդիր մարմիններում գործող հանձնաժողովների աշխատանքների աշխուժացման եւ պատվիրակությունների փոխայցերի ակտիվացման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ նախագահը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում բարձր է գնահատել Կիպրոսի իշխանությունների հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: ՀՀ խորհրդարանի ղեկավարը վերահաստատել է, որ Հայաստանի իշխանությունները միջազգային տարբեր հարթակներում Կիպրական հիմնախնդրում մշտապես աջակցել եւ աջակցելու են Կիպրոսին:

Արա Բաբլոյանն անդրադարձել է նաեւ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը՝ հույս հայտնելով, որ Կիպրոսն արագ ավարտին կհասցնի Հայաստան-ԵՄ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը խոսել է նաեւ միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանների արդյունավետ համագործակցության, ժողովուրդների բազմադարյա բարեկամության եւ այն առավել ամուր դարձնող Կիպրոսի հայ համայնքի մասին:

Դեմետրիս Սիլուրիսն առաջարկել է զարգացնել ռազմավարական համագործակցությունը՝ հիմնված տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացման վրա: Կողմերը պայմանավորվել են Կիպրոսի պատվիրակության՝ առաջիկայում Հայաստան կայանալիք այցի ընթացքում անդրադառնալ այս հարցին եւ առավել գործնական ու կոնկրետ քայլեր իրագործել:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am